Առողջապահություն 2.2010
Ոտքերի ոսկրակոշտուկներ
Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը:
Ցավ չպատճառող նման կոշտուկներ կարող են առաջանալ նաև այլ ոսկրերում:

Կրունկի ոսկրախթաններն առաջանում են կրունկոսկրի բարձունքի միջային ելուստի (ներբանային խթան) կամ հետին բարձունքի շրջանում (հետին խթան): Հիմնական պատճառներից է վնասվածք առաջացնող գործոնի մշտական առկայությունը, այսպես, օրինակ` հարթաթաթության դեպքում ներբանային փակեղի լարվածությունը բարձր է լինում և յուրաքանչյուր քայլի ժամանակ փակեղի` կրունկոսկրին կպչող հատվածը գերձգվում է: Դրա հետևանքով բորբոքային պրոցես է սկսվում, և ոսկորն աստիճանաբար գերաճում է: Բացի այդ, ոսկրախթանի առաջացմանը նպաստում են նաև ոտքերի մեծ ծանրաբեռնվածությունը (կապված մասնագիտության, ծանր ֆիզիկական աշխատանքի հետ), մարմնի մեծ քաշը, անհարմար կոշիկները: Սրանք կարող են դառնալ նաև կրունկի հետին ոսկրախթանի առաջացման պատճառ: Այս դեպքում գերլարվածություն է ստեղծվում աքիլեսյան ջլի համար, որը հաճախ հանդիպում է մարզիկների մոտ:

Ոսկրախթաններ են առաջանում նաև կրունկի շրջանի սալջարդերի և կրունկոսկրի նշված բարձունքների եզրային կոտրվածքների հետևանքով: Կրունկի ներբանային ոսկրախթանի դեպքում մարդիկ գանգատվում են սուր, այրող ցավերից, կրունկի վրա հենվելիս ծակոցի զգացումից: Հաճախ ցավերը տարածվում են ամբողջ կրունկի և սրունք-թաթային հոդի շրջանում: Դրանց ուժգնությունը պայմանավորված է ոչ թե ոսկրախթանի մեծությամբ, այլ նրա փափուկ հյուսվածքների ձուսպային (սինովիալ) գրպանիկների և վերնոսկրի բորբոքման աստիճանով ու գրգռված վիճակով:
Քայլելիս մարդն աշխատում է հենվել թաթի առաջային մասի վրա, որի հետևանքով բնական քայլվածքը փոխվում է: Դրանից սրունքի և թաթի մկանները խիստ հոգնում են, ցավերը` սաստկանում: Կրունկի ներբանային ոսկրախթանի ժամանակ արտաքին կլինիկական փոփոխություններ չեն նկատվում, հետինին բնորոշ են այդ շրջանի այտուցվածությունը և կարմրությունը:

Ախտորոշումը կատարվում է հիվանդի գանգատների և ռենտգենյան քննության հիման վրա: Տարվում է հիմնականում պահպանողական ու հակաբորբոքային բուժում: Կրունկի վրա հենման ուժը փոքրացնելու նպատակով օգտագործվում է օրթոպեդիկ անհատական միջատակ (стелька)` ռետինի կամ սպունգի փափուկ միջադիրով: Կրունկի հետին ոսկրախթանի դեպքում նման հարմարանք դրվում է կոշիկի հետին մասին: Նշանակվում են ծովային աղով տաք լոգանքներ, բուժական ֆիզկուլտուրա, սրունքի և թաթի մկանների մերսում, օզոքերիտի կամ պարաֆինի ապլիկացիաներ ու ֆիզիկական բուժման մեթոդներ (նովոկաինով էլեկտրոֆորեզ, հիդրոկորտիզոնով ֆոնոֆորեզ): Խիստ արտահայտված բորբոքային երևույթների ժամանակ խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ, գիպսով 10-14 օր ոտնաթաթի անշարժացում: Դրական արդյունք չստացվելիս նշանակվում են սպիրտ-նովոկաինային բլոկադաներ, մագնիսային, ռենտգենյան ճառագայթներով բուժում: Կուրսը կրկնվում է մի քանի անգամ` 2-3-ամսյա ընդմիջումներով: Ծայրահեղ դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն: Նշված միջոցները ժամանակին ձեռնարկվելու դեպքում զգալի արդյունք են տալիս, և վիրահատության կարիք չի զգացվում:
Կանխարգելման նպատակով մշտապես պետք է օրթոպեդիկ միջատակ օգտագործել: Անհրաժեշտ է, որ հողաթափերն ունենան տղամարդկանց համար` մեկ, կանանց համար` երկու սմ ռետինե կրունկներ, որի նպատակը կրունկոսկրի վրա ազդող ուժը նվազեցնելն է: Կանխարգելիչ միջոցները պետք է ձեռնարկել 1-2 տարեկան հասակից սկսած, այլապես կառաջանան մի շարք հիվանդություններ, հենաշարժական ապարատի, ստորին վերջույթների ֆունկցիայի խանգարումներ:
14.07.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ